Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 26-ի
International newsՀարավային Կորեայում MERS կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 26-ի։ Եվս 3 մարդ է վարակվել MERS կորոնավիրուսով, որի հետեւանքով վարակվածների թիվը հասել է 169-ի։
Վիրուսի տարածման արագությունը վերջին օրերին դանդաղել է, սակայն դեռ վաղ է խոսել համաճարակի դադարի մասին։ Վարակվածներից երկուսը բուժաշխատողներ են, հայտնել են Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում վիրուսի բռնկումը սկսվել է մայիսի 20-ին։