Օբաման մեղադրել է ամերիկացիներին երկրում զենքի շրջանառության հարցում ապատիայի մեջ
International newsNews.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Չարլսթոնի եկեղեցու այցելուների գնդակահարությունը, մեղադրել է ամերիկացիներին ապատիայի մեջ, իսկ Կոնգրեսին՝ այսպես կոչված զենքի լոբբինգով զբաղվելու մեջ։ Այ մասին հաղորդում է Reuters-ը։
«Կոնգրեսում, ցավոք, շատ ուժեղ է Ազգային հրաձգային ասոցիացիայի ազդեցությունը»,-հայտարարել է երկրի նախագահը՝ հավելելով, որ այս պահին ոչ մի փոփոխություն չի սպասվում զենքի շրջանառությանը վերաբերող օրենքներում։ «Այս իրավիճակը կմնա այնքան ժամանակ, մինչեւ իրենք՝ ամերիկացիները չասեն, որ դա նորմալ չէ, որ իրենց փոփոխություն են ուզում»,-հավելել է Օբաման, հաղորդում է Lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին երիտասարդը մտել էր Չարլսթոնի մեթոդիստական եկեղեցի եւ կրակ բացել ներկաների վրա, որի հետեւանքով մահացել էին 6 կին եւ 3 տղամարդ։
2014-ի հունիսին Օբաման խորը հիասթափություն էր հայտնել Վաշինգթոնի անկարողության կապակցությամբ՝ կապված հրազենի շրջանառությունը սահմանափակելու միջոցառումներ իրականացնելու հետ։
2014-ի ապրիլին Սենատը մերժել էր օրինագծխերի փաթեթը, որն ուղղված էր երկրում զենքի շրջանառության վերահսկողության խստացմանը