Դեպայը չի լինելու հիմնական կազմի խաղացող. Սաութհեմթոնի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումբան
Sporttert.am-ը գրում է.
«Սաութհեմթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումբանը կարծում է, որ իր հայրենակից Մեմֆիս Դեպային հեշտ չի լինելու «Մանչեսթեր Յունայթդում»:
«Անցած ամառը մենք ցանկանում էինք ձեռք բերել Դեպային, բայց Մեմֆիսը նախընտրեց եւս մեկ մրցաշրջան մնալ ՊՍՎ-ում: Իսկ երբ նրանով հետաքրքրվեց «Յունայթեդը», հասկացանք, որ շանսեր չունենք: Դժվար է նրանց հետ մրցակցելը շուկայում:
Դեպայը չի լինելու հիմնական կազմի խաղացող: Աշխատելով Անգլիայում, ես հասկացել եմ,որ հոլանդացիները չեն կարողանում արագորեն հարմարվել Պրեմիեր լիգային: Այնպես որ Դեպային հեշտ չի լինելու»,- նշել է Կումանը: