Եվրոպական խաղեր. Հայաստանի հերթական բռնցքամարտիկը լքեց պայքարը
Sportnews.am-ը գրում է.
Հայաստանի ներկայացուցիչՀովհաննես Բաչկովն անհաջող մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում:
64 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին: Առաջին ռաունդում Հովհաննես Բաչկովը գերազանցեց մրցակիցն, սակայն հաջորդ 2 ռաունդներում ուկրաինացին ավելի շատ միավորներ հավաքեց: Քառորդ եզրափակիչում Վիկտոր Պետրովը հունիսի 23-ին կհանդիպի շվեդ Կլարենս Գոյերամին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային մենամարտում հաղթել էր հունգարացի Նանդոր Ցոկային եւ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ հունիսի 23-ին կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ:
Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից