Ամերիկայի Գավաթը հաղթելն ավելի դժվար է, քան Աշխարհի առաջնությունը. Դունգա
Sporttert.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան պատմել է, թե որքան դժվար է հաղթել է Կոպա Ամերիկան:
«Ես չեմ ցանկանում դժգոհել, բայց Նեյմարի ոտքերին հարվածել են 20 անգամ, ինչի համար մրցակից ֆուտբոլիստները միայն մեկ դեպքում են դեղին քարտ ստացել: Կարմի քարտի և իր պահվածքի մասին կխոսեմ Նեյմարի հետ:
Մենք ցանկանում ենք, որ մրցավարները մեզ վերաբերվեն այնպես, ինչպես մյուսներին: Բայց չպետք է շատ տխրենք Նեյմարի որակազրկման պատճառով, մեր թիմում բավականաչափ փորձառու խաղացողներ կան:
Ամերիկայի Գավաթը հաղթելն ավելի դժվար է, քան Աշխարհի առաջնությունը: Այստեղ շատ են սկզբունքային դիմակայությունները: Հիշեք, որ մինչև վերջերս Բրազիլիան 40 տարի չէր կարողանում հաղթել այս մրցաշարում»,- հայտարարել է բրազիլացի մասնագետը:
Հիշեցնենք, որ այսօր Կոպա Ամերիկայի C խմբի վերջին տուրում Բրազիլիան կմրցի Վենեսուելայի հետ: