Լևոն Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց Ստավանգերի մրցաշարում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի առաջար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց նորվեգական գերխոշոր մրցաշարում:
Արոնյանի մրցակիցը 5-րդ տուրում Ֆաբիանու Կարուանան էր: Հայ շախմատիստին հաջողվեց 4 տուրից հետո առաջին անգամ հաղթել:
Այժմ Արոնյանն ունի 2 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Առաջատարը 4,5 միավորով Թոփալովն է:
Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը: