Իսրայելի ՆԳ նախարարի կինը «սեւ ու թույլ սուրճ» Է անվանել Օբամային
International newsԻսրայելի ներքին գործերի նախարարի կինը՝ ռադիոհաղորդավարուհի Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը, ներողություն Է խնդրել Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին կատակի համար, որը սոցցանցի որոշ օգտատերեր համարել են ռասիստական, տեղեկացնում Է BBC-ը:
Նախարարի կինը հանել Է թվիտը, որը ենթարկվել Է նրա բաժանորդների քննդատությանը, գրելով, որ ներողություն Է խնդրում «հիմար կատակի» համար:
Ավելի վաղ Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը, որը գրեթե 75 հազար բաժանորդ ունի Twitter-ում, իր միկրոբլոգում գրել Է. «Գիտե՞ք, թե ինչ Է «Օբամա սուրճը»: Սեւ Է ու թույլ»:
Մոզեսն ավելի ուշ Twitter-ում հեգնանքով հույս Է հայտնել, որ այդ հիմար կատակը չի խորտակի իր ամուսնությունը:
«Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ: Հուսով եմ՝ կպահպանեմ ամուսնությունս, երբ ամուսինս իջնի ինքնաթիռից եւ իմանա, թե ինչ եմ արել»,- գրել Է Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը: