Ամերիկյան հրթիռակիր ռազմանավը եւ ֆրանսիական հետախուզանավը մտել են Սեւ ծով
International newsՆԱՏՕ-ի երկրներն ապահովում են Սեւ ծովում իրենց մարտական եւ հետախուզական նավերի գործնականում մշտական ներկայությունը: Այդ մասին հունիսի 22-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբում:
«Հունիսի 21-ին Սեւ ծով են մտել ամերիկյան «Լաբոոն» կառավարվող հրթիռային զենքի Էսկադրային ականակիրը եւ ֆրանսիական «Դյուպյուի դը Լոմ» հետախուզական նավը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Ուկրաինայի արեւելյան շրջաններում ճգնաժամի սկսվելուց հետո Սեւ ծովում գործնականում մշտապես գտնվում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների ռազմածովային ուժերի նավեր:
Հունիսի սկզբին Եվրախորհրդարանն ընդունել Է բանաձեւ «Սեւ ծովի ավազանում ռազմաստրատեգիական իրադրության մասին», որը Ռուսաստանին հասցեագրված խիստ արտահայտություններ Է պարունակում Ղրիմի միացման պատճառով:
Դրանում եվրոպացի խորհրդարանականներն ընդգծում են այդ շրջանում ՆԱՏՕ-ի, ամենից առաջ ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի համագործակցության կարեւորությունը: «ՆԱՏՕ-ն պետք Է Սեւ ծովի ավազանում պահպանի ընդհանուր ծովային եւ օդային գերազանցությունը եւ ապահովի այդ տարածաշրջանը վերահսկելու իր ունակությունը», ասված Է փաստաթղթում: