Խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագիրը
PoliticsՀայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանում հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի հիմնման համաձայնագիրը:2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրին կողմ քվեարկեց 1 00, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Համաձայնագիրը նախատեսում է լայնածավալ տարածաշրջանային համագործակցություն մարդասիրական ուղղությամբ՝ փրկարարական ուժերի ձևավորման, տեղաբաշխման և օգտագործման առումով: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնը կձևավորվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Կենտրոնը համալրված կլինի փրկարարական և մարդասիրական օգնություն ցույց տալու մեծածավալ սարքավորումներով:
Ըստ համաձայնագրի, ՌԴ փրկարարական ուժերը Հայաստանում ստեղծվելիք մարդասիրական կենտրոնում կներդնեն 40 միլիոն դոլարի տեխնիկա՝ ավտոմեքենաներ, ծանր մեխանիզմներ, ինչպես նաև որոշակի քանակով ուղղաթիռներ և թռչող ապարատներ, որոնք կունենան բացառապես մարդասիրական, այս դեպքում՝ աղետների արձագանքման, փրկարարական աշխատանքներ իրականացնելու ուղղվածություն:
Կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում, որտեղ տեղակայված է ՀՀ ՏԿԱԻՆ համապատասխան բազան: Կենտրոնը լինելու է բավականին հագեցած: Համաձայնագրում և համաձայնագրին կից կանոնադրությունում ներկայացված են այն հիմնական գործառույթները, որոնք կիրականացվեն համաձայնագրի շրջանակում: