Եվրոպան սոցցանցերում արգելափակելու է ջիհադիստների աքաունթները
International newsԵվրոպայում ստեղծվում է ոստիկանների հատուկ խումբ, որոնք զբաղվելու են սոցցանցերում այն աքաունթների որոնմամբ ու արգելափակմամբ, որոնք կապված են «Իսլամական պետություն» խմբավորման հետ, տեղեկացնում է BBC-ը:
Վաշինգտոնի Բրուքինգյան ինստիտուտի տվյալներով՝ Twitter-ում կարող է լինել մինչեւ 90 հազար աքաունթ, որոնք այս կամ այն կերպ կապված են «Իսլամական պետության» հետ: Այդ աքաունթների միջոցով իրականացվում է նաեւ նոր զինյալների հավաքագրումը խմբավորման շարքերում, որը մի շարք երկրներում ճանաչված Է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Եվրոպոլը համագործակցելու է սոցցանցերից մի քանիսի հետ, որոնց անվանումները չեն հրապարակվում: Սոցցանցերը ոստիկանությանն աջակցություն կցուցաբերեն «Իսլամական պետության» ջիհադիստների եւ նրանց կողմնակիցների աքաունթները բացահայտելու հարցում:
Ոստիկանությունը իսլամիստների աքաունթների բացահայտման աշխատանքն սկսելու է հուլիսի 1-ից:
Եվրոպոլի տվյալներով՝ վերջին ժամանակներս «Իսլամական պետության» ջիհադիստների կողմից հավաքագրվել են շուրջ հինգ հազար եվրոպացիներ: