ԵՄ-ի խորհուրդը Միջերկրական ծովում ռազմածովային գործողություն սկսելու որոշում Է ընդունել
International newsԵՄ-ի խորհուրդը Միջերկրական ծովում ռազմածովային գործողություն սկսելու որոշում Է ընդունել, որը նպատակ ունի լուծել միգրացիայի խնդիրը: Այդ մասին հաղորդել Է Խորհրդի մամուլի ծառայությունը:
«Գործողություն սկսելու վերաբերյալ որոշումն ընդունվել Է արտգործնախարարների կողմից»,-ասել են այնտեղ, հավելելով, որ «այն պետք Է վերացնի Միջերկրական ծովում մաքսանենգների եւ մարդկանց առեւտրով զբաղվողների բիզնես-մոդելը»:
Այս տեղեկատվությունը հաստատել Է նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին. «Գործողությունն սկսելու մասին որոշումն ընդունված Է: Գործողության թիրախը լինելու են ոչ թե միգրանտները, այլ նրանք, ովքեր փող են «շինում» մարդկանց անօրինական փոխադրումներ իրականացնելով»:
ԵՄ-ի Խորհուրդը մայիսի 18-ին որոշում Էր ընդունել Միջերկրական ծովում ռազմածովային ուժերի գործողություն անցկացնելու վերաբերյալ՝ ուղղված մաքսանենգների եւ փախստականների անօրինական փոխադրումների դեմ պայքարին:
ԵՄ-ն նման գործողություն ծավալելու նախաձեռնությամբ հանդես Է եկել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո անհետ կորան 700 լիբիացի ներգաղթյալներ:
Ինչպես ապրիլի 21-ին հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), այս աղետի հաշվառմամբ, տարեսկզբից ի վեր Աֆրիկայի եւ Եվրոպայի ափերի մոտ խեղդվել են ավելի քան 1,7 հազար փախստականներ:
Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսն ավելի վաղ հայտարարել Է, որ Եվրամիության նավերը Միջերկրական ծովում «բռնելու եւ ոչնչացնելու են այն նավերը, որոնք օգտագործվում են միգրանտների անօրինական փոխադրողների կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: