Եվրոպական խաղերում Հայաստանի սամբիստները զիջեցին բրոնզե մեդալների համար պայքարում
SportԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները` սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը և Սոսե Բալասանյանը չկարողացան բրոնզե մեդալներ նվաճել:
57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը մրցում էր բելառուս Ուլաձիսլաու Բուրձի հետ: Մեր մարզիկը 1-3 հաշվով զիջեց մրցակցին:
Բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում պայքարում էր բուլղար Մագդալենա Վարբանովայի հետ: Բալասանյանը պարտվեց 0-2 հաշվով և չարժանացավ ոչ մի մեդալի:
Եվրոպական առաջին խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 25 մարզիկով և 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: