Բալասանյանը պաշտպանում է գյումրեցիների պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
PoliticsԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է ժողովրդի արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Գործուղման մեջ գտնվող քաղաքապետի ուղերձը Գյումրու բնակիչներին է փոխանցել նրա օգնականը: «Հաշվի առնելով Գյումրի քաղաքի, մանավորապես՝ տնակային պայմաններում ապրող մարդկանց սոցիալական ծանր վիճակը, թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդրներ առաջ բերել: Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ: Հուսով եմ՝ իրավիճակը հնարավորինս արագ կպարզաբանվի»,-նշել է Բալասանյանը:
Էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ կան նաև Գյումրիում: Խուլիգանության կասկածանքով բերման ենթարկվածները,որոնց թվում են Գյումրիում հայտնի ակտիվիստներ Կարեն Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմեն Ներսիսյանը, Վարդան Եղիազարյանը, Հայկ Բարսեղյանը, այլք, 13-ն են: Ոստիկանության Կումայրիի բաժին է մտել Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` տեղեկանալու բերման ենթարկվածների վիճակին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին: «Հայաստանիէլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկելէր 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ (17 դրամով)՝ գիշերվա և ցերեկվա համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրուսումնասիրությունների արդյունքնում հիմնավոր համարեց 6.93 դրամով թանկացումը: Մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում ցուցարարները պահանջում են չեղարկել հանձնաժողովի որոշումը: