Հայ ձյուդոիստները մեկնել են Եվրոպական խաղերին
SportԱռաջին Եվրոպական խաղերի մասնակից Հայաստանի ձյուդոյի թիմը մեկնել է Բաքու:
Հունիսի 23 -ին առավոտյան ժամը 07.00 ին ՀՀ ձյուդոյի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը, Ժաննա Ստանկևիչը, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի, պատվիրակության ղեկավար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ մեկնել են Թբիլիսիի, որտեղից ուղիղ չվերթով կթռչեն Բաքու:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդյոի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում` 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Նորայր Առաքելյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուրսա Մուրթազալիևը (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ): Սամբո` 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը: Թաեքվոնդո` Արման Երեմյանը: