ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիրը
PoliticsԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ համաձայնագիրն իր բնույթվ ստանդարտ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է, որն արդեն 10 տարուց ավելի կնքվում է Հայաստանի և Գերանիայի կառավարությունների միջև: «Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս Վերականգման վարկերի բանկից, ստանալ ֆինանսական օժանդակություն արտոնյալ պայմաններով»,- նշեց Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա վարկային պայմանագրեր ձեռք բերել մի շարք կարևորագույն ծրագրերի իրականացման համար: «Բնակելի տարածքների ֆինանսավորման հերթական փուլի համար մինչև 20 միլիոն եվրո գումար կհատկացվի, «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիրը փոքր և միջին ձեռնարկություններում» ծրագրի համար 20 միլիոն եվրո, «դպրոցների էներգասպառման արդյունավետության բարձրացման վերանորոգում» ծրագրի գծով մինչև մինչև 15 միլիոն եվրո, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրվաÕ ® կառավարում երկրորդ փուլ» ծրագրի համար մինչև 50 միլիոն եվրո և «Կովկասի էներգետիկ միջանցք» ծրագրի համար մինչև 100 միլիոն եվրո գումարի չափով»,- ասաց փոխնախարարը:
Պավել Սաֆարյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ համաձայնագրով կառավարությանը և Կենտրոնական բանկին ընդամենը հնարավորություն է տրվում համաձայնագրեր կնքել և ստանալ վերը նշված ծրագրերն իրականացնելու համար արտոնյալ վարկեր ստանալ: «Արդեն 10 տարի նման համաձայնագիր Հայաստանի և Գեմրանիայի կառավարությունների միջև ստորագրվում է և բովանդակային առումով, կարծում եմ, ներկայացնելու շատ բան չկա»,- եզրափակեց փոխնախարարը: