Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրի շրջանառությունը 10 տոկոս անկում Է արձանագրել
International newsՌուսաստանը չորրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր-երկրների ցուցակում: 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմել Է 274,2 մլն դոլար՝ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառության 7 տոկոսը: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:
2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել Է 10 տոկոսով:
Վրաստանից Ռուսաստան արտահանումը հաշվետու ժամանակաշրջանում կազմել Է ավելի քան 56,1 մլն դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 6,4 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստան ներմուծումը կազմել Է ավելի քան 218 մլն դոլար (ընդհանուր ներմուծման 7,2 տոկոսը):
Ռուսաստանն առաջատարի դիրքը զիջում Է Թուրքիային, որի արտաքին առեւտրական շրջանառությունը Վրաստանի հետ կազմել Է ավելի քան 610,5 մլն դոլար (Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 15,6 տոկոսը), Ադրբեջանին, որը երկրորդ տեղում Է Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների թվում (360,4 մլն դոլար՝ ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 9,2 տոկոսը), եւ Չինաստանին, որը երրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների շրջանում (303,9 մլն դոլար՝ ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 7,8 տոկոսը):
Առաջին տասնյակում տեղ են գտել՝ Ուկրաինան (209,7 մլն դոլար՝ 5,4 տոկոս), Գերմանիան (203,4 մլն դոլար՝ 5,2 տոկոս), Հայաստանը (155,3 մլն դոլար՝ 4 տոկոս), ԱՄՆ-ը (147,2 մլն դոլար՝ 3,8 տոկոս), Իռլանդիան (145,7 մլն դոլար՝ 3,7 տոկոս), Բուլղարիան (129,1 մլն դոլար՝ 3,3 տոկոս):