ԱՄՆ-ը ոչնչացրել է ԻՊ-ի ակնառու ղեկավարներից մեկին
International newsԱՄՆ-ի օդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» հեղինակավոր ղեկավարներից Ալի Աունի ալ Հարազիին, ով 2012թ. մասնակցել էր լիբիական Բենղազի քաղաքում ամերիկացի դիվանագետների վրա հարձակմանը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել իրաքյան Մոսուլ քաղաքում հունիսի 15-ին: ԱՄՆ-ի գնահատմամբ, ահաբեկչի ոչնչացումը մեծ հարված կլինի ԻՊ-ի համար:
Լիբիայի Բենղազի քաղաքում 2012թ. սեպտեմբերին հարձակում էր տեղի ունեցել ամերիկյան հյուպատոսարանի վրա, ինչի հետևանքով ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ էին զոհվել, այդ թվում` Լիբանանում ԱՄՆ-ի դեպան Քրիստոֆ Սթիվենսը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվ անումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են ապստամբներ 80 երկրից: