Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է Եվրոպական խաղերից հետո պատժել իրենց չարդարացրած «իմիջմեյքերներին»
International newsԵվրոպական խաղերի հետ կապված միջազգային մամուլի թիրախում հայտնվելն Ադրբեջանի իշխանությունը կապում է «սփյուռքի կազմակերպությունների անգործության, լոբբիստական խմբերի հետ լուրջ աշխատանք չանցկացվելու» հետ:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, ներկայում ներիշխանական շրջանակներում այդ հարցը լրջորեն քննարկվում է, եւ իշխանությունը պատրաստվում է Եվրոպական խաղերից հետո պատժել իրենց չարդարացրած «իմիջմեյքերներին»:
Ըստ թերթի` Ադրբեջանի իշխանությունը տագնապած է միջազգային մամուլի թիրախի վերածվելու առնչությամբ եւ ցանկանում է իր զայրույթը թափել այդ գործերի համար պատասխանատու անձանց վրա:
«Ամենայն հավանականությամբ խաղերի ավարտից հետո արտասահմանում ադրբեջանական իշխանության «իմիջմեյքերությամբ» զբաղվողանձինքկպատժվեն», -հայտնել է թերթի աղբյուրը:
Ըստ աղբյուրի` տեղի ունեցածով խիստ անհանգստացած են Սփյուռքի հետ աշխատանքների գծով կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը եւ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:
Նազիմ Իբրահիմովի անհանգստությունը հասկանալի է, քանի որ նա անմիջապես զբաղված է սփյուռքի հարցերով, մյուս երկու նախարարների անհանգստությունն էլ կապված է այն բանի հետ, որ նրանց որդիները կազմակերպությունների ղեկավարներ են, որոնց անմիջական գործը արտասհմանում Ադրբեջանի իշխանության դրական իմիջի ստեղծումն է:
Քեմալադդին Հեյդարովի որդին` Թալեհ Հեյդարովը ղեկավարում է «Եվրոպայի ադրբեջանական ընկերություն» կազմակերպությունը: Մի քանի տարի առաջ հենց այս ընկերությունն էր խոշոր կաշառքների գնով կազմակերպել Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների այցը Ադրբեջան: Այդ հարցը Մեծ Բրիտանիայի մամուլում լուրջ քննարկումների պատճառ էր դարձել: Բրիտանական մամուլն այդ խորհրդարանականներին խիստ քննադատության էր ենթարկել:
Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովն էլ «Ադրբեջան-Ամերիկա ալյանս»-ի ղեկավարն է: Այս կազմակերպությունը հայտնի դարձավ ԱՄՆ-ի կոնգրեսականների համար շքեղ ընդունելություն կազմակերպելով, որտեղ վերջիններիս խոշոր չափերի հասնող փողով ծրարներ էր նվիրել:
Այդ երկու կազմակերպություններն էլ գործում են մեծ փողերի հաշվին:
Թերթի տեղեկացմամբ`Ադրբեջանի իշխանությունը գտնում է, որ այս կազմակերպություններից ոչ մեկն էլ չի հաջողել գործը:
«Այդ պատճառով էլ իշխանությունն սկսել է նոր «իմիջմեյքերներ» արտահանել: Իշխանությունն աշխատում է, որպեսզի, Եվրոպական խաղերից հետո գոնե մինչեւ խորհրդարանական ընտրությունները դադարեցվի միջազգային մամուլում իր հասցեին հնչող քննադատությունները», -հայտնել է «Աադլըգ»-ը: