Սիրիական բանակը ահաբեկչական խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել
International newsՍիրիական բանակը Դարաայի նահանգի Բուսրա աշ Շամ քաղաքում ահաբեկչական խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, արդյունքում մի քանի ղեկավարներ են սպանվել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հոմսի Տաֆհա գյուղում սիրիական բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցության արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների, նաև ոչնչացվել են նրանց զենքերը:
Հասաքե նահանգի աղբյուրների տեղեկացմամբ, բանակի ստորաբաժանումներից մեկն ԻՊ-ի թաքստոցներ է ոչնչացրել Սաբահ ալ Խեյր, Միլբիա շրջաններում:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ, քրդական ուժերը հունիսի 22-ին վերահսկողություն են հաստատել Ռակկայի նահանգի Թել Աբյադի հարավում գտնվող ռազմակետի վրա, որը գտնվում էր ԻՊ-ի ձեռքում նախորդ տարվանից: Քրդական ուժերը Ռակկայի նահանգում շարունակում են պայքարել ԻՊ-ի դեմ:
Սիրիական բանակն ավելի քան