Էդգար Մանուչարյանը դարձյալ վնասվածք է ստացել
SportԵկատերինբուրգի «Ուրալը» նոր գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի ղեկավարությամբ սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։
Ռուսական թիմի առաջին մարզմանը չեն մասնակցել մի քանի խաղացողներ, որոնք վերջերս վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, հաղորդում է «Ուրալի» կայքը։