Վիեննան կանչել է Հունգարիայի դեսպանին՝ ներգաղթյալների հետ կապված որոշումից հետո
International newsԱվստրիան կանչել է իր երկրում Հունգարիայի դեսպանին, երբ այդ երկիրը որոշում է կայացրել անժամկետ դադարեցնել Եվրամիության այլ երկրներից փախստականների և անօրինական ներգաղթյալների ընդունելու մասին ԵՄ օրենսդրության համապատասխան կետը, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Բուդապեշտը դադարեցնում է այսպես կոչված «Դուբլին III» արձանագրության գործողությունը, որի համաձայն երկիրը պարտավոր է ընդունել ԵՄ այլ երկրներից արտաքսված ներգաղթյալներին, եթե Եվրամիություն ի սկզբանե նրանք մուտք են գործել իր տարածքից: Հաղորդվում է, որ հրաժարվելու պատճառը «տեխնիկական խնդիրներն են»: