Բրյուսելում մեկնարկող ԵՄ-ի գագաթնաժողովում քննարկելու են դեֆոլտից Հունաստանին փրկելու խնդիրը
International newsԵվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում մեկնարկող երկօրյա գագաթնաժողովում քննարկվելու է դեֆոլտից Հունաստանին փրկելու խնդիրը: Գագաթնաժողովի երկրորդ թեման կդառնա միգրացիայի դեմ պայքարի շուրջ բանավեճը, ներառյալ Միջերկրական ծովում ԵՄ-ի ռազմածովային գործողության անցկացումը եւ հ անրակցության երկրների միջեւ միգրանտների ընդունման բաժնեչափերի բաշխման սուր հիմնախնդիրը: Բացի այդ, Եվրամիության պետությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն հանրակցության պաշտպանության եւ անվտանգության խնդիրների շուրջ:
Գագաթնաժողովի սկսվելուց առաջ Եվրոխումբը (եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը) կանցկացնի Հունաստանի խնդրին նվիրված՝ շաբաթվա սկզբից արդեն երրորդ արտապլանային նիստը: Առաջին երկուսը, որոնք անցկացվել են հունիսի 22-ին եւ 24-ին, փոխզիջման չեն բերել Աթենքի եւ վարկատուների (Եվրահանձնաժողով, Եվրոպայի կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) միջեւ:
«Հանաձայնագիր դեռուս չկա»,- ասված է հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել է եվրոգոտու ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ: Ամփոփիչ հայտարարության մեջ ասված է, որ հունիսի 24-ի նիստի ընթացքում «Եվրոխումբը տեղեկացվել է ինստիտուտների եւ Հունաստանի իշխանությունների միջեւ բանակցությունների ընթացքի մասին»: «Աշխատանքը շարունակվելու է, եւ Եվրոխումբը վերստին նիստ կգումարի հունիսի 25-ին ժամը 13:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 15:00-ին), որպեսզի նախապատրաստվի ԵՄ-ի գագաթնաժողովին»,- պարզաբանվում է փաստաթղ թում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: