Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11,2 հազարը
International newsԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 16-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 38 դեպք եւ վարակման 134 նոր դեպք: Այդ մասին վկայում են Ժնեւում տարածված վիճակագրական տվյալները:
Ընդամենը համաճարակի սկսկվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 207 մարդ, վարակվել է 27 հազար 443 բնակիչ:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը: