Հնդկաստանում 30-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների պատճառով
International newsՀնդկաստանի արեւմուտքի Հուջարաթի նահանգում առնվազն 34 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների պատճառով: Այդ մասին հունիսի 25-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
«Հորդառատ անձրեւները եւ փոթորկալի քամին պատուհասել են Հուջարաթի շրջանները: Ներկայում սաստիկ անձրեւները 34 մարդու կյանք են խլել ամբողջ նահանգում»,-»Սիանհուա» գործակալությունը մեջբերել Է ոստիկանության աշխատակցի խոսքը, որը չի ցանկացել նշել իր անունը:
Նրա խոսքով՝ հեղեղումը քիչ հավանական Է, բայց արտակարգ իրավիճակների հակազդման կենտրոնը բերվել Է բարձր պատրաստության վիճակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: