Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Շվեյցարիա
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը չի մեկնել «Սպարտակ»-ի հետ ուսումնամարզական հավաքի: «Սպարտակ»-ը հունիսի 24-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել Շվեյցարիա:«Սպարտակ»-ի պաշտոնական կայքը գրում է, որ Մովսիսյանն ահատական մարզումներ կանցկացնի Մոսկվայում: Նա վերականգնվում է անցած մրցաշրջանում ստացած վնասվածքներից:
Յուրա Մովսիսյանը բաց թողեց նաև Հայաստանի ազգային թիմի նախորդ հանդիպումը` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիայի հետ Երևանում կայացած խաղը