Կոլումբիայում ավիաաղետից հետո մայր ու որդի հինգ օր ապրել են ջունգլիներում
International newsԿոլումբիայի Ալտո Բաուդոյի մունիցիպալիտետի ջունգլիներում Cessna թեթեւշարժիչավոր ինքնաթիռի վթարից հետո երիտասարդ մայրն ու որդին հրաշքով հինգ օր գոյատեւել են ջունգլիներում, նախքան փրկարարները կգտնեին նրանց, տեղեկացնում Է BBC-ը:
Փրկարարները, որոնք տեղի ունեցածը հրաշք են համարել, նշել են, որ 18-ամյա Նելլի Մուրիլիոյի մարմնի վրա եղել են թեթեւ վնասվածքներ եւ այրվածքներ: Ըստ որում մեկամյա Յուդիեր Մորենոն բնավ չի տուժել:
Երկշարժիչավոր ինքնաթիռը հունիսի 20-ին Ալտո Բաուդոյի մունիցիպալիտետի վարչական կենտրոն Կիբդո քաղաքից ներքին չվերթով թռել Է երկրի խաղաղօվկիանոսյան ափի Նիկի քաղաք:
Օդաչու Կառլոս Մարիո Սեբալիոսը զոհվել Է ջունգլիներում ինքնաթիռի կործանման հետեւանքով: Ավիաաղետի պատճառներն այս պահին հայտնի չեն:
Ներկայում մայրը որդու հետ գտնվում Է Կիբդոյի հիվանդանոցում