Իտալիայի ոստիկանությունը նամակ Է ստացել՝ փամփուշտով եւ Հռոմի քաղաքագլխին հասցեագրված սպառնալիքներով
International newsԻտալիայի մայրաքաղաքի Ֆյումիչինո օդանավակայանի մեքենայացված փոստային կենտրոնում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են նամակ՝ Հռոմի քաղաքագլուխ Ինիյացիո Մարինոյի հասցեին սպառնալիքներով, ծրարում նաեւ եղել Է փամփուշտ: Այդ մասին հունիսի 25-ին հաղորդել Է Հռոմի Il Messaggero թերթը:
Իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ուղերձի հեղինակը Հռոմի քաղաքագլխին առաջարկում Է «հանգիստ թողնել սովյալներին եւ զբաղվել իրեն մոտ կանգնած կոռումպցիոներներով»:
Իրավակարգի պահպանության ուժերն ուժեղացրել են այն տան հսկողությունը, որտեղ ապրում Է 60-ամյա Մարինոն, որը մայրաքաղաքի վարչակազմը գլխավորում Է 2013 թվականի հունիսից:
Հունիսի սկզբին իտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումներն իրականացրել են մաֆիայի դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի շնորհիվ Հռոմում եւ այլ քաղաքներում կալանավորվել Է 44 մարդ, այդ թվում՝ մայրաքաղաքի ականավոր քաղաքական գործիչներ եւ ձեռնարկիչներ: Հետաքննության վարկածով՝ խոսքը վերաբերում Է «ճյուղավորված կոռուպցիոն համակարգի», որը, մանավորապես, առնչությունն ունի միգրացիոն հոսքերի կառավարման պետական ֆինանսավորման հետ:
Տեղական մի շարք զանգվածային լրատվամիջոցների կարծիքով՝ այս աղմկահարույց քաղաքական սկանդալը կասկածի տակ Է դրել Հռոմի բարդ տնտեսությունը կառավարելու Մարինոյի ունակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: