Եվրախորհրդարանի ղեկավարը Հունաստանի հետ համաձայնության հասնելու շանս Է տեսնում
International newsՀունաստանը եւ միջազգային վարկատուները կարող են վերջնական համաձայնության հասնել Աթենքի պետական պարտքի կարգավորման շուրջը: Այս կարծիքը հայտնել Է Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովի բացումից առաջ կայացած մամուլի ասուլիսում: «Մենք հուսով ենք, մենք լավատեսորեն ենք տրամադրված»,- ասել Է նա:
ԵԽ-ի ղեկավարը բարձր Է գնահատել բանակցային գործընթացում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի դերը: «Նա հոյակապ Է անում իր գործը»,- նշել Է Շուլցը:
Հունիսի 24-ին Բրյուսելում անարդյունք Է ավարտվել եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հերթական արտահերթ նիստը: «Համաձայնություն տակավին չկա,- ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:- Աշխատանքը կշարունակվի, եւ Եվրախումբը կրկին կհավաքվի, որպեսզի պատրաստվի Եվրախորհրդին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: