Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հերմինե Նաղդալյանը կարևոր ուղերձներ է հղել ԵԽԽՎ-ին

Politics

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ ձևաչափով քննարկման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցել է  2 կարևոր ուղերձ` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ի հետ համագործակցության և ՀՀ խորհրդարանի` «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները:

Մինչ այդ իր ելույթում Նաղդալյանը հարկ է համարել հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել էր Չիրագովի գործին առնչվող դատարանի որոշմանը` որակելով պատվիրակի խոսքերը ամբողջությամբ մտացածին և կեղծ: Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակը հիշատակել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով դա Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլևս հաստատված հիմք: ԱԺ փոխնախագահը փաստել է ադրբեջանցիների կողմից հարցերի միակողմանի ներկայացման տարածված գործելաոճը` առաջարկելով նրանց խոսել ՄԻԵ Դ-ի այն որոշումներից, որոնք Ադրբեջանի դեմ են` ինչպես փախստականների, այնպես էլ քաղաքական հետապնդումների մասով:

Ներկայացնում ենք փոխնախագահի ելույթն ամբողջությամբ:  

«Կարճ արձագանք իմ ադրբեջանցի գործընկերոջը. որևէ խոսք չկա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» մասին: Դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի գործընկերը մոռանում է նշել նույն թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ վճիռը: Բացի այդ, կան մի շարք վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնցում դատարանը Ադրբեջանին շարունակ կոչ է արել ազատ արձակել լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, Բաքվի ԵԽ դպրոցի տնօրենին: Սակայն, ըստ երևույթին, այդ դատողությունները չեն հետաքրքրել իմ ադրբեջան ցի գործընկերոջը, ով փորձում է կեղծ տեղեկություններ տարածել դատարանի վճիռների մասին:

Հարգելի գործընկերներ, երկու ուղերձ ունեմ, որոնք կցանկանայի ներկայացնել ձեր ուշադրությանը: Վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իմ գործընկերների խնդրանքով` ձեզ եմ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը: Հայտարարությունը ապագայի մասին է,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատրաստակամության` կառուցելու իրենց երկիրը համագործակցելով այս մարմնի հետ ` նրա սկզբունքների և արժեքների հիման վրա, որոնք նրանք կիսում են: Անարդար է անտեսել այս ժողովրդին` իրենց ՀանրապետությաÕ ¶ կարգավիճակի պատճառով: Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդավարություն են, որոնք երբեք չեն դառնա այն երկրի մասը, որտեղ իշխում է  ժառանգական ավտորիտար ռեժիմը: Չնայած անցկացված ընտրություններին, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ դիտորդների` լիարժեք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի` իր ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու համար:

Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաև քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին« խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը և կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները:  Մեր Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից` խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը: Եվրոպայի խորհուրդն ունի նման փորձ Եվրոպայի և աշխարհի այլ հատվածներում: Եկեք Õ �րոշ ժամանակով մոռանանք երկակի ստանդարտները, և թող մեզ առաջնորդեն մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: Եվրոպայում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ համապատասխան փաստաթղթերով:

Իմ երկրորդ ուղերձն առնչվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությանը: Դուք տեղյակ եք, որ այս տարի ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը:  Մենք շնորհակալ ենք այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին և զորակցությունը հայտնեցին այդ օրերին: Հիրավի, կարևոր է մեզ համար զգալ, որ, ի վերջո, մենք միայնակ չենք, և որ միջազգային հանրությունը և մեր ընկերները կանգնած են մեր կողքին:

Հարյուր տարի անց աշխարհն ապահովագրված չէ ցեղասպանություններից: Եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվեր և դատապարտվեր, մենք կարող էինք խուսափել մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնություններից: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգ` մենք պատասխանատվություն ենք զգում նախաձեռնելու միջազգային արշավ ցեղասպանությունների դեմ: Ժողովրդի կողմից ընտրված լինելով՝ մենք` խորհրդարանականներս, պետք է առաջ մղենք այդ ջանքերը: Մենք հավատում ենք, որ միջազգային խորհրդարանական ամբիոնը համագործակցության արդյունավե տ գործիք է` մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների համատեղ պայքարում:

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է  «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» պլատֆորմ:  Մենք կոչ ենք անում բոլորիդ միանալ այս նախաձեռնությանը: Համապատասխան նամակներ կուղարկվեն ԵԽ անդամ պետություններին, ինչպես նաև ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Հավատացած եմ, որ կմիանաք այս հարթակին` միասին այս աշխարհը դարձնելու ապահով ու ավելի  լավ վայր»:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App