Պորոշենկոն թույլատրել է արտասահմանյան զորքերի մուտքը Ուկրաինա
International newsՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է ««Ուկրաինայի տարածքում այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքի կարգի և գտնվելու պայմանների մասին» Ուկրաինայի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
Interfax-ը անդրադարձել է բուն փոփոխություններին. ըստ այդմ` փաստաթուղթը կարգավորում է խաղաղության ու անվտանգության պահպանման նպատակով միջազգային գործողության անցկացման հարցերը:
Օրենքով նախատեսվում է, որ Ուկրաինայի խնդրանքով արտասահմանյան զորքերը կարող են այդ երկրին օգնություն ցուցաբերել` իր տարածքում միջազգային ռազմական գործողություն իրականացնելով` ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի համապատասխան որոշումների հիման վրա:
Միևնույն ժամանակ, նույն փոփոխված օրենքով՝ Ուկրաինան կարող է արգելել այն պետությունների մասնակցությունը ռազմական գործողություններին, որոնք Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա են սանձազերծում:.