Գործարկվել է Եվրամիության նախապատրաստումը Մեծ Բրիտանիայի հանրաքվեին. Քեմերոն
International newsԳործարկվել է Եվրամիության նախապատրաստումը Մեծ Բրիտանիայի հանրաքվեին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ամփոփելով ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները:
«Ես բավարարված եմ արդյունքներից: Գլխավորն այն է, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցերում բարեփոխումների, ինչպես նաեւ բրիտանական հանրաքվեի պատրաստումը պաշտոնապես գործարկված է»,- ասել է նա:
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ գագաթնաժողովում որոշում է ընդունվել մինչեւ հոկտեմբեր օրինական շրջանակներ պատրաստել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացման համար:
«Հոկտեմբերին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այդ թեմայի վերաբերյալ զեկույց կներկայացնի հանրակցության ղեկավարներին»,- ասել է նա:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը Պահպանողական կուսակցության եւ նրա առաջնորդ Քեմերոնի նախընտրական խոստումներից մեկն էր: Հանրահարցումը պետք է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: