Ալյասկայում ինը մարդ Է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով
International newsԶոհվել են Promech Air ավիաընկերության DeHavilland DHC-3 Otter թեթեւշարժիչավոր ինքնաթիռի բոլոր ութ ուղեւորներն ու օդաչուն, ինքնաթիռ, որն աղետի Է ենթարկվել Ալյասկայի Քեթչիքան քաղաքից ոչ հեռու, տեղեկացնում Է BBC-ն:
Փրկարարների խոսքով՝ կործանման վայրում եղանակային պայմաններն իրենց հարկադրում են մի քանի ժամով դադարեցնել զոհվածների մարմինների որոնումները:
Միջադեպը տեղի Է ունեցել Էլլա լճի մերձակա ժայռին՝ Ալյասկայի ծայրագույն հարավի Քեթչիքան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս - արեւելք ընկած շրջանում:
Ինքնաթիռում գտնվող բոլոր զբոսաշրջիկները ողբերգությունց առաջ եղել են Westerdam զբոսանավում, որը պատկանում Է Holland America Line փոխադրիչին:
Հենց այդ ընկերության միջոցով են ճանապարհորդներն Էքսկուրսիոն թռիչք պատվիրել Promech Air-ի ինքնաթիռով: