Հայաստանի պատվիրակությունը Եվրոպական խաղերից վերադառնում է հայրենիք
SportԱռաջին եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է հայրենիք:
Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները Առաջին եվրոպական ամառային խաղերում: Ի պատիվ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի Բաքվում ծածանվեց Հայոց եռագույնը: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ: Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, սամբիստներ Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: Նրանք գրավեցին 5-րդ տեղը:Հրաչիկ Բաբայանը սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, հաղթեց որակավորման փուլում, առաջին տեղով մտավ եզրափակիչ ու միայն 14-րդ կրակոցÕ « ժամանակ վրիպելով` ամենաուժեղների պայքարում նույնպես գրավեց 5-րդ տեղը:
«Մեր հավաքականն այս խաղերի ընթացքում իրեն դրսևորեց որպես մի համերաշխ թիմ: Որևէ տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Խաղերի մեկնելուց առաջ մենք գիտակցում էինք, թե ուր ենք մեկնում: Հասկանում էինք մեր քայլի լրջությունը: Այսօր պիտի փաստենք, որ շնորհիվ մեր մարզիկների` Հայաստանը պատվով ներկայացավ Եվրոպական ընտանիքում: Մենք վերադառնում ենք բարձր պահած գլխով և մեր առաքելությունը կատարած: Բոլորիդ մաղթում եմ նոր ու մեծ հաղթանակներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:
Առաջին եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։