ԻՊ-ն Քոբանիի բնակիչների զանգվածային սպանություն է իրականացրել
International newsԹուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի և մերձակա գյուղի վրա «Իսլամական պետության» հարձակման հետևանքով 146 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հունիսի 26-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդալ Ռահմանը նշել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները քաղաքացիների հանդեպ իրականացրել են երկրորդ խոշոր զանգվածային սպանությունը նախորդ տարի շիտաթ ցեղախմբի հանդեպ իրականցրած սպանություններից հետո:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը հունիսի 25-ին Քոբանի է մտել Թուրքիայի սահմանից, ապա բախումներ են բռնկվել քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումների հետ: