Yerevan, 21.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի օրակարգը հագեցած էր

Economics

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովիգլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշելու դաշնակցային համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղություններ:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ նախորդ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը, ընդհանուր առմամբ, իրականացվել է: Դիտարկելով նշված ժամանակահատվածում փոխգործակցության դինամիկան՝ պետք է առանձնացնեմ այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են տնտեսական իրավիճակը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչն զգալիորեն հարստացրել է երկկողմ համագործակցությունը՝ հիմք ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար:

Մենք վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև տնտեսության արդիականացման և մրցունակության բարձրացման համար: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում էականորեն կփոխվեն երկկողմ առևտրի և ներդրումների, բնակչության զբաղվածության և իրական եկամուտների ցուցանիշները: Այս ամենն իրագործելու համար ունենք բոլոր անհրաժեշտ իրավական և կազմակերպչական մեխանիզմները: Մեր երկրները սերտորեն համագործակցում են այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու հաղորդակցությունը, հանքային հումքի և գյուղատնտեսական ապրանքների մշակումը: Ձևավորված է համատեղ գիտատեխնիկական ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել տնտեսական համագործակցության մեջ ինովացիոն բաղադրիչը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ընթացիկ տարում էներգետիկայի և ատոմային անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի  կարևոր ձեռքբերումը միջկառավարական համաձայնագրի ստորագրումն էր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը:

Պետք է նշեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հիմքում ընկած է նաև երկու երկրների մարզերի միջև ուղիղ շփումների ակտիվացումը: Այս համատեքստում մեծապես կարևորում եմ հայ-ռուսական միջտարածա­շրջանային բիզնես ֆորումների դերը: Մենք մտադիր ենք համագործակցության այդ ձևաչափն ավելի աշխուժացնել:

Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը, որը նույնպես կարևոր դեր ունի երկկողմ հարաբերություններում: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրերը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն ավարտվել են Երևանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման իրավական ձևակերպման հետ կապված աշխատանքները, և այս տարի համալսարանը կընդունի իր առաջին ուսանողներին»:

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին և խոսքը փոխանցել Մաքսիմ Սոկոլովին: Իր ելույթում ՌԴ տրանսպորտի նախարարը նշել է, որ նախորդ նիստից հետո մեծածավալ աշխատանք է կատարվել, և միջկառավարական հանձնաժողովի նիստը լավ հնարավորություն է՝ կառուցողական մթնոլորտում երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար: Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ 2014 թվականն անկյունաքարային տարի էր հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, քանի որ Հայաստանն անդամակցեց Ե վրասիական տնտեսական միությանը: «Հենց այդ պահից սկսած մեր երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր փուլ թևակոխեց, քանի որ Հայաստանի գործարարները հնարավորություն ստացան մուտք գործել պաշտպանված և ծավալուն՝ 170 միլիոնանոց շուկա, որի շրջանակում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը», - նշել է պարոն Սոկոլովը՝ հավելելով, որ դա կնպաստի ներդրումների աճին և Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ շարունակական նպատակային աշխատանք է տարվում ԵԱՏՄ շրջանակում բեռնափոխադրումների հեշտացման, օդային հաղորդակցության ազատականացման ուղղությամբ, ակտիվ զարգանում է երկկողմ համագործակցությունը ֆինանսական, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում:

Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ՌԴ-ն հետևողականորեն համապարփակ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսությանը, այդ թվում՝ էներգակիրներն արտոնյալ գներով մատակարարելով: «Մեր համագործակցությունը գործնականում բոլոր ոլորտներում շատ բարձր մակարդակի վրա է: Վերջին  շրջանում ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման համաձայնագրի շրջանակում ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիան արդեն սկսել է համապատասխան աշխատանքները», - նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը և համոզմունք հայտնել, որ այսօրվա նիստում ընդունվող որոշումները կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը, մշակութային, գիտական, կրթական կապերի զարգացմանը և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Նիստում նախ ներկայացվել և ի գիտություն է ընդունվել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին: Քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամ բ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի և կապի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին և ծրագրերին: Որոշվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում: Կողմերը փոխադարձաբար միմյանց շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական հա մատեղ աշխատանքի համար:

Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի արձանագրությունը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League