Հարավային Կորեան քրեորեն կպատժի այն անձանց, ովքեր թաքցնում են MERS-ով իրենց վարակված լինելը
International newsՀարավային Կորեան քրեական պատիժ Է սահմանել շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսով /MERS) վարակված այն անձանց համար, ովքեր թաքցնում են իրենց վարակված լինելը:
Օրենքի համաձայն, որը խորհրդարանում ընդունվել Է հունիսի 25-ի երեկոյան, այն մարդկանց, ովքեր վարակվել են վիրուսով եւ սուտ վկայություն են տալիս այդ մասին, սպասվում Է տուգանք կամ երկու տարվա բանտարկություն, տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Սուտ վկայության համար սահմանված Է երկու տարվա բանտային կալանք կամ 20 մլն վոն (18 հազար դոլար) տուգանք»,-ասված Է խորհրդարանի ընդունած որոշման մեջ:
Նոր օրենքը նաեւ տեղի իշխանություններին թույլ Է տալիս սահմանափակել MERS-ով հիվանդների տեղաշարժը: Պահանջները կատարելուց հրաժարվողներին նույնպես սպառնում Է երկու տարվա բանտարկություն կամ տուգանք:
Հարավկորեական իշխանություններն ստիպված են օրենսդրական միջոցների դիմել երկրում վիրուսի համաճարակը կանգնեցնելու նրանց անկարողության վերաբերյալ քննադատությունից հետո, նշում Է «Ֆրանսպրես»-ը:
Հունիսի 26-ի առավոտվա դրությամբ, Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 31-ի, վարակված Է 181 մարդ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը , հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: