Եվրոպայի լիգայից առաջ «Ալաշկերտ»-ը հաղթանակ է տարել «Բանանց»-ի նկատմամբ
SportԵվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղերին նախապատրաստվող Երևանի «Ալաշկերտ»-ը ստուգողական խաղում հաղթանակ է տարել Երևանի «Բանանց»-ի նկատմամբ: «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցած խաղում ալաշկերտցիները մրցակցի դարպասը երկու անպատասխան գոլ են հեղինակել: Աչքի են ընկել Արարատ Առաքելյանն ու Նորայր Գյոզալյանը:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտ»-ը կհանդիպի շոտլանդական «Սենտ Ջոնսթոն»-ին: