Օբաման՝ նույնասեռական միությունների մասին
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկիրը կարող է հպարտանալ նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին Գերագույն դատարանի որոշմամբ:
«Սերը սեր է: Կարեւոր չէ՝ ում եւ ինչպես ես սիրում: Այսօր Ամերիկան կարող է հպարտանալ: Այսօր մենք աշխարհը փոքր-ինչ ավելի լավը դարձրեցինք»,- հայտարարել է Օբաման:
Ըստ Gazeta-ի, նա նշել է, որ շարքային մարդիկ կարող են «արտասովոր կերպով ազդել աշխարհի վրա»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է թույլատրել նույնասեռական ամուսնությունները: Մինչ այդ, այդպիսի միություններն օրինական էին 50 նահանգներից 35-ում: