Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը rsport-ի հետ զրույցում անդրարաձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին և նշել, որ անցյալ մրցաշրջանում ակումբը կախվածություն է ունեցել հայ ֆուտբոլիստից:
«Անցյալ տարի ակումբը կախվածություն ուներ Մովսիսյանից, քանի որ գրեթե բոլոր գրոհները Մովսիսյանն էր եզրափակում: Այդպես է կառուցվում խաղը: Եթե թիմում կա նման հարձակվող, դա շատ լավ է: Մովսիսյանի ապաքինվելուց հետո մենք կունենանք երկու լիարժեք հարձակվող՝ առաջնության առաջին և երկրորդ ռմբարկուները: Այնպես որ, ամեն ինչ կարգին է»,- նշել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը այժմ վերականգնվում է վնասվածքից: