Ռուսաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ
International newsՌուսաստանի Կեմերովի նահանգի Տիսուլի շրջանում ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով զոհվել է երեք մարդ: «Ենթադրվում է, որ ուղղաթիռը թռել է շատ ցածր, դիպել ծառերին և ընկել»,- «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում նշել է ՌԴ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության ներկայացուցիչը:
Զրուցակցի ճշտված տեղկություններով, ուղղաթիռում եղել է երեք մարդ: Դեպքի վայր է ուղևորվել ոստիկանական ուղղաթիռ: Պարզվել է, որ ուղղաթիռը պատկանում է «Մակարակ» մասնավոր ընկերությանը: