ԱՄՆ-ն խոստացել է ողջ աշխարհում հասնել միասեռ ամուսնությունների թույլտվության
International newsԱՄՆ-ը, օրինականացնելով միասեռ ամուսնությունները, որոշել է ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչների համար համանման իրավունքների հասնել այլ պետություններում ևս: Այս մասին ասվում է պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ:
«Գերագույն դատարանի որոշումը հստակ ազդանշան է ուղարկում երկրագնդի ցանկացած անկյուն. ոչ մի օրենք, որը հիմնված է խտրականության վրա, չի կարող դիմակայել արդարության ալիքին»,- նշել է Քերին՝ ընդգծելով, որ առաքելության կատարումը հանձնարարված է սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցերով հատուկ դեսպանորդ Ռենդի Բերիին:
Հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է երկրի ողջ տարածքում օրինականացնել միասեռ ամուսնությունների գրանցումը: