Ավստրիան փակում է իր դեսպանությունները Բալթյան երկրներում
International newsԱվստրիայի արտգործնախարարությունը մտադիր է 2018-ին փակել իր դեսպանությունները Բալթյան երկրներում և Մալթայում` 39 մլն դոլար տնտեսելու նպատակով: Այս մասին հաղորդում է Коммерсант-ը` վկայակոչելով Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցայի հայտարարությունը:
Ինչպես վերջինս տեղեկացրել է` դիվանագիտական նշված առաքելությունների փոխարեն դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն «ռազմավարորեն ավելի կարևոր երկրներում»:
Ավստրիայի ԱԳ նախարարը հավելել է նաև, որ նման որոշման ընդունումը պայմանավորված չէ Ուկրաինայում առկա խնդիրներով կամ փախստականների հետ կապված հարցերով: Բարեփոխումների ծրագրի համաձայն` Ավստրիան նախատեսում է դեսպանություններ բացել Բելառուսում, Մոլդովայում կամ Վրաստանում: