Սահակաշվիլին առաջարկել է ցրել Ուկրաինայի բոլոր իրավապահներին
International newsՈւկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկել է ամբողջությամբ ցրել Ուկրաինայի բոլոր իրավապահներին։ Այդ մասին նա հայտարարել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի «Շուստթե Լայֆ» հաղորդման եթերում։
Այդ կապակցությամբ Սահակաշվիլին մտադիր է համապատասխան օրինագիծ ներկայացնել Գերագույն Ռադային արդեն առաջիկա օրերին։
«Պետք է ցրել բոլոր իրավապահներին, միանշանակ։ Դա շատ հեշտ է, ուստի պետք են հստակ գրված օրենքներ, եւ Ռադան մեզ պետք է։ Այդ նախագիծը, վաղ, մյուս օրը կներկայացնենք։ Պետք է փոխել նաեւ մաքսայինը, նորմալ մարդիկ բերել»,- ասել է Սահակաշվիլին՝ հատուկ դժգոհություն հայտնելով Օդեսայի մաքսատնից։