Թունիսում հայտնաբերվել է ահաբեկիչներից մեկի հեռախոսը
International newsՋրասուզակները Թունիսի Սուսե առափնյա քաղաքում՝ ծովի հատակին, հայտնաբերել են հյուրանոցի վրա հարձակում կազմակերպած ահաբեկիչներից մեկի հեռախոսը, հայտնում է "Россия 24"-ը:
Ականատեսներից մեկի խոսքով՝ ահաբեկիչը հեռախոսը նետել էր ծովը նախքան հրաձգությունը սկսելը: Այս պահին հեռախոսը զննում են փորձագետները:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ինքնաձիգներով զինված ահաբեկիչները մոտորանավակներով մոտեցել էին Թունիսի Սուն քաղաքի Imperial առափնյա հյուրանոցին և կրակ արձակել զբոսաշրջիկների ուղղությամբ: Միջադեպի հետևանքով զոհվել է 40 մարդ: