Հարավային Կորեայում MERS վիրուսից մահացածների թիվը հասել է 32-ի
International newsՀարավային Կորեայում վախճանվել է MERS վիրուսով վարակված հիվանդներից եւս մեկը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը: Անցնող օրվա ընթացքում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել:
Հարավային Կորեան քրեական պատասխանատվություն է սահմանել այն անձանց համար, ովքեր կթաքցնեն իրենց վարակված լինելը: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 32-ի: Վարակված է ավելի քան 180 մարդ:
Երկրում խուճապը չի հանդարտվում. մարդիկ խուսափում են հասարակական վայրերում կուտակումներից, օտարերկրյա զբոսաշրջիկները, հատկապես՝ չինացիները, հրաժարվում են այդ երկիր այցելելուց: