ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 38 մարդ
International newsԿանադայի արևմուտքում գտնվող Coquihalla Highway մայրուղու վրա տեղի է ունեցել մի քանի մեքենաների բախում, որի հետևանքով տուժել է 38 մարդ, գրում է rg.ru-ն։
Վթարը տեղի է ունեցել Բրուքմիր քաղաքից դեպի հարավ։ Բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող մեկ ավտոբուս, մեկ մեքենա և մեկ քարշակ։
Բոլոր զոհերին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Դեպքի վայրում աշխատել է շտապ օգնության 12 մեքենա և բուժանձնակազմով 4 ուղղաթիռ։