Ուկրաինայի և ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼՂՀ-ի ներկայացուցիչների հետ շփման խմբի բանակցությունների ընթացքում ստորագրվել է արձանագրություն այն մասին, որ Դոնբասում հրադադար է հայտարարվելու ուրբաթ ժամը 18.00-ից սկսած: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնի է դարձել բանակցությանը մոտ կանգնած աղբյուրներից:
«Ուրբաթ օրը ժամը 18.00-ից հրադադար հայտարարելու մասին արձանագրություն է ստորագրվել: Այն բաղկացած է 14 կետից, որոնք ներառում են հսկողության բոլոր ասպեկտները, բանտարկյալների փոխանակումը և այլ հարցեր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հանդիպմանը մասնակցում էին Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տայլավինին, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, ԴԺՀ-ի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը, ինչպես նաև ինքնահռչակ Լուգանսկի ղեկավար Իգոր Պլոտնիցկին: