Դունգա. Մեր 15 ֆուտբոլիստների մոտ վարակ էր հայտնաբերվել Պարագվայի դեմ խաղից առաջ
SportԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան խոսել է Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչումպարագվայցիներից կրած պարտության պատճառների մասին:
«Չեմ ցանկանում արդարանալ, բայց մեր 15 ֆուտբոլիստների մոտ վարակ էր հայտնաբերվել Պարագվայի դեմ խաղից առաջ: Դրա պատճառով մենք ստիպված էինք չեղյալ հայտարարել մի քանի մարզումներ: Որոշ ֆուտբոլիստներ ուեին գլխացավ ու մեջքի ցավ, իսկ ոմանք էլ փսխում էին: Մենք ստիպված էինք նվազեցնել մարզումների ինտենսիվությունը, որպեսզի տղաները վերականգնվեն»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ առանց Նեյմարի մնացած բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով էին պարտվել մրցաշարի գործող փոխչեմպիոն Պարագվային, որը կիսաեզրափակիչում հունիսի 30-ին կմրցի Արգենտինայի հավաքականի հետ: