Մայքլ Մաքֆոլ. ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա
International newsnews.am-ը գրում է.
Պետք չէ մեծ նշանակություն տալ Ռուսաստանի սահմաններին հակաօդային պաշտպանության C-400 նոր համալիրների տեղակայմանը. ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա: Այս մասին Twitter սոցցանցի իր էջում գրել է ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը:
«Ռուսական սահմանների մոտ C-400-ների տեղակայման շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու կարիք չկա: ՆԱՏՕ-ն երբեք չի ներխուժի Ռուսաստան»,- գրել է Մաքֆոլը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, մեկ այլ հաղորդագրությունում նա նշել է, որ «Ռուսաստանին նաեւ չպետք է անհանգստացնի իր սահմաններին ՆԱՏՕ-ի պաշտպանական սպառազինությունների տեղակայումը, քանի որ Մոսկվան չի հաղորդել ՆԱՏՕ-ի երկրներ ներխուժելու մտադրության մասին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մինչեւ այս տարեվերջ մեծ հեռահարության C-400 «Հաղթանակ» ժամանակակից զենիթա-հրթիռային համալիրներ եւ «Պատյան-C» զենիթային հրթիռա-հրանոթային համալիրներ են փոխանցվելու Հյուսիս-Արեւմտյան դաշնային շրջանի տարածքում տեղակայված Արեւմտյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանական միավորումներին: