Դունգա. Բրազիլական ֆուտբոլը լուրջ բարեփոխումների կարիք ունի
Sporttert.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան Ամերիկա Գավաթի ¼ եզրափակչում Պարագվայի հավաքականին զիջելուց հետո, նշել է, որ բրազիլական ֆուտբոլը լուրջ փոփոխությունների կարիք ունի:
«Մեզ բարեփոխումներ են պետք, ոչ միայն խաղադաշտում: Պետք է հասկանալ, որ մրցակիցները զգալիորեն առաջադիմել են: Մենք պետք է համեստ լինենք եւ աշխատանք կատարենք»,- նշել է Դունգան: